22 նոյեմբերի 2024 - 11:22 AMT
ԲՏԱ նախարարը հայկական արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից՝ «Արմսաթ-1»-ից արված լուսանկարներ է հրապարակել։ Նա նաև գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Մեր չհիասքանչ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին «Արմսաթ-1» կողմից ուղեծրից արված լուսանկարներում»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ նախարարը լրագրողների հետ զրույցում հերքել էր արբանյակի ձախողման մասին մամուլում շրջանառվող լուրերը։ Նա ասել էր, որ ««Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ որևէ աղմկահարույց տեղեկության չի տիրապետում։

«Արմսաթ-1» արբանյակը գործարկվել է 2022 թվականի մայիսի 25-ին: