25 նոյեմբերի 2024 - 11:53 AMT
Կոպիրկին․ ՌԴ–ն ակնկալում է տարեվերջին ՀՀ հետ $14-16 մլրդ–ի ռեկորդային առևտրաշրջանառության հասնել

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՌԴ–ն ակնկալում է տարեվերջին ՀՀ հետ $14-16 մլրդ–ի ռեկորդային առևտրաշրջանառության հասնել։ Նա այդ մասին ասել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

«Եթե խոսելու լինենք կոնկրետ թվերի մասին, ապա 2024–ի առաջին կիսամյակում արդեն ապրանաքաշրջանառությունը ՌԴ և ՀՀ միջև $8,3 մլրդ–ից ավելի է եղել՝ գերազանցելով 2023–ի ամբողջ տարվա ցուցանիշը»,–ասել է նա։

Դեսպանն ընդգծել է, որ այժմ աշխատանք է տարվում Հայաստանում համատեղ տնտեսական նախագծերի մեկնարկի վրա։ Նախատեսվում է, որ դրանք շոշափելի ազդեցություն կունենան ՀՀ արդյունաբերության զարգացման վրա, նոր աշխատատեղեր կստեղծեն և կավելացնեն բյուջեի հարկային մուտքերը։

Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ՀՀ տնտեսության մեջ ներդրողների առաջատարների շարքում է։ Նա նշել է, որ ռուսական ներդրումների ընդհանուր թիվը մոտ $4 մլրդ է։

Ընթերցեք նաև․ Կոպիրկին. ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ անվտանգության ապահովմանը