25 նոյեմբերի 2024 - 12:57 AMT
2024-ի երրորդ եռամսյակում ՀՀ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով

Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024-ի երրորդ եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն դրամի համեմատ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով, հայտնում է կառավարությունը։

2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազար 328 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 872 հազար 832 դրամի համեմատ։