26 նոյեմբերի 2024 - 12:42 AMT
ՌԴ Պետդումա է ներկայացվել միգրանտների` ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց ընդունելու արգելքի վերաբերյալ նախագիծը

ՌԴ Պետդումա է ներկայացվել միգրանտների` ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց ընդունելու արգելքի վերաբերյալ նախագիծը։ Այդ մասին լրագրողներին հայտնել Է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Պետդումա է ներկայացվել միգրանտների՝ ռուսերեն չիմացող երեխաներին ռուսական դպրոցներում ընդգրկելու արգելքի մասին օրինագիծը»,- նշել է Վոլոդինը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Դեկտեմբերի 9–ին օրինագիծը կքննարկվի հանձնաժողովում, իսկ առաջին ընթերցմամբ փաստաթուղթը կքննարկվի դեկտեմբերի 10–ին։

«Տարրական, հիմնական և միջին ընդհանուր կրթության համար անհրաժեշտ ռուսաց լեզվի իմացության թետս չհանձնած անձանց չի թույլատրվի մասնակցել վերոնշյալ կրթական ծրագրերին»,–ասվում է օրինագծում։