Նոյեմբերի 28–ին, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, հայտնում է խորհրդի մամուլի ծառայությունը։
ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։
Նոյեմբերի 27-ին Կարեն Անդրեասյանը հայտնել էր, որ հրաժարվում է Բարձրագույն դատական խորհրդի թե նախագահությունից և թե անդամությունից։