ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը կարճատև զրույց են ունեցել Մոսկվայում, որտեղ մասնակցում են ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստին։
Զրույցը տևել է ավելի քան 10 րոպե, հայտնում է APA-ն։
ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը նախագահում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն էին զրույց ունեցել Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակում։