Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 8-ին` ժամը 20։00-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։
«Եկեք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարելով ամենահեքիաթային, ամենասպասված ու ամենասիրելի տոնը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի ամանորյա ձևավորման համար ընդհանուր կծախսվի 549.7 մլն դրամ։ Այդ մասին ասուլիսում հայտնել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Փոխքաղաքապետի խոսքով` իրենք կփորձեն այս տարի 18 մլն դրամ բյուջեով Հանրապետության գլխավոր տոնածառին ներկայանալի տեսք տալ, սակայն եկող տարի և՛ խաղալիքները, և՛ նոսրացած ճյուղերը պետք է փոխարինվեն։