ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
2023–ի փետրվարին Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։