2 դեկտեմբերի 2024 - 13:51 AMT
ASUS ExpertBook P5. Աշխատեք նորովի արհեստական բանականության հետ

2024-ի սեպտեմբերին ASUS ընկերությունը ներկայացրել է իր ExpertBook P5 (P5405) նորարարական նոութբուքը՝ Copilot+ PC¹ֆունկցիաներով աշխատանքի համար:

Նորագույն Intel® Core™ Ultra պրոցեսորը (2-րդ սերիա) մինչև 48 TOPS² նեյրոնային պրոցեսորի աշխատանքով ապահովում է AI-ի արտադրողականությունը եռակի անգամ` ի տարբերություն նախորդ սերունդների, իսկ ASUS AI ExpertMeet ֆունկցիաների հավաքածուն ապահովում է AI ալգորիթմներով աշխատող գործիքներ՝ աշխատանքային հոսքերն ու առցանց-հանդիպումները օպտիմալացնելու համար։

Սարքը տեղադրված է բարակ, բայց դիմացկուն ալյումինե կաղապարի մեջ և հագեցած է հիանալի 2․5K թույլատվությամբ էկրանով և 144 Հց թարմացմամբ հաճախականությամբ:

Շնորհիվ իր թեթև՝ ընդամենը 1․29³ կգ քաշի, անվտանգության վստահելի միջոցների, կայունության ու էկոլոգիայի հանդեպ առանձնահատուկ ուշադրության՝ ExpertBook P5-ը կդառնա կատարյալ ուղեկից ժամանակակից այն գործարարների համար, որոնք երկար ժամանակ են անցկացնում ճանապարհներին և ձգտում են առավելագույնի հասցնել իրենց աշխատունակությունն ու արդյունավետությունը:

Ապագայի բիզնես-նոութբուք

ExpertBook P5 նոութբուքը պատրաստված է առաջնակարգ դիզայն ունեցող ալյումինե պատյանով, որում հրաշալի համադրվում են գործնական էսթետիկան և էրգոնոմիկան:

Չնայած իր թեթև քաշին (սարքը կշռում է ընդամենը 1.29 կգ), ExpertBook P5-ն առանձնանում է իր բացառիկ դիմացկունությամբ, որը համապատասխանում է ԱՄՆ բանակի MIL-STD 810H ռազմաարդյունաբերության ստանդարտների խիստ պահանջներին:

Ստեղնաշարի էրգոնոմիկան՝ հարմար տեղակայված ֆունկցիոնալ ստեղներով, նպաստում է վիդեո կոնֆերանսների և բազմաբնույթ առաջադրանքների հարմարավետ և արդյունավետ աշխատանքին։

Նոր, առաջադեմ ASUS ExpertCool հովացման համակարգն ապահովում է ջերմության արդյունավետ արտանետում ինչպես բաց, այնպես էլ փակ կափարիչի դեպքում և օգնում է տևական ժամանակով պահպանել առավելագույն աշխատանքը՝ աշխատունակությունը բարձր պահելու համար:

ASUS-ը հավատարիմ է կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության սկզբունքներին, այդ պատճառով ExpertBook P5-ն արտադրվում է էկոլոգիապես մաքուր արտադրության տեխնոլոգիաների կիրառմամբ:

Շրջանակային անցումային ցուցիչները (CTI), որոնք օգտագործվում են շրջակա միջավայրի կայունությունը գնահատելու համար, սարքի մեջ աճել են 10%-ով՝ հասնելով 50%-ի:

Շնորհիվ վերամշակված նյութերի և հեշտ կիրառվող մոդուլային կառուցվածքի՝ ExpertBook P5 բիզնես նոութբուքն աչքի է ընկնում իր էկո-մաքրությամբ, դիմացկունությամբ և օգնում է նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը:

AI տեխնոլոգիաներ՝ առցանց հանդիպումների համար

ASUS ExpertBook P5-ն ունի ASUS AI ExpertMeet գործիքների փաթեթ, որն օգնում է բարձրացնել աշխատունակությունն ու առցանց հանդիպումներն ավելի արդյունավետ դարձնել՝ օգտագործելով արհեստական բանականության առաջադեմ հնարավորությունները:

AI Meeting Minutes ֆունկցիան ստեղծում է հանդիպումների արձանագրություններ՝ ֆիքսելով կարևոր հատվածներն ու առանձնացնելով խոսնակների ելույթների առանցքային կետերը:

AI-ի Translated Subtitles (թարգմանված ենթագրեր) ֆունկցիան հնարավորություն է տալիս մասնակիցներին տարբեր լեզուներից թարգմանել իրենց խոսքը՝ ապահովելով անխոչընդոտ հաղորդակցություն։ Բացի այդ, Watermark ֆունկցիան թույլ է տալիս անհատականացնել գործնական տեսազանգերը՝ էկրանին ավելացնելով այցեքարտ և ջրային նիշեր՝ լրացուցիչ անվտանգության համար:

Արհեստական ինտելեկտի կիրառմամբ բոլոր հաշվարկները սարքի մեջ լոկալ են կատարվում՝տվյալներն առանց cloud ուղարկելու, ինչը թույլ է տալիս չանհանգստանալ տվյալների գաղտնիության վերաբերյալ և կենտրոնանալ բացառապես աշխատանքային կարևոր հարցերի քննարկման վրա, իսկ այս նոութբուքում ներդրված խելացի տեխնոլոգիաները օգնում են խնդիրներն ավելի արդյունավետ լուծել։

ASUS ExpertGuardian - գաղտնի տվյալների հուսալի պաշտպան

Օգտատիրոջ գործնական և անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու համար ASUS ExpertBook P5 բիզնես նոութբուքն իրականացնում է տեղեկատվական անվտանգության միջոցառումների համալիր շարք:

BIOS-ի պաշտպանությունը որոնվածում չարտոնված միջամտությունից համապատասխանում է NIST SP 800-155 ստանդարտին, որն անվտանգության խիստ պահանջներ է սահմանում։ Բացի այդ, Windows 11 Secured-core PC տեխնոլոգիայի շնորհիվ ExpertBook P5 նոութբուքի վրա տեղադրված ծրագրակազմը հուսալիորեն պաշտպանված է։

Անվտանգության ամենաբարձր մակարդակը պահպանելու համար ASUS-ն առաջարկում է հինգ տարվա աջակցություն⁴ BIOS-ի և դրայվերների թարմացումների համար՝ պաշտպանելով ձեր համակարգն անընդմեջ առաջացող սպառնալիքներից:

Ի լրումն սարքի հուսալի պաշտպանության, ExpertBook P5-ը տրամադրում է McAfee+ Premium հակավիրուսային ծրագրի մեկ տարվա անվճար բաժանորդագրություն։

Անվտանգության այս հավաքածուն օգտագործում է McAfee Smart AI™ ալգորիթմները՝ հայտնաբերելու պոտենցիալ սպառնալիքները, ներառյալ հաքերային հարձակումների ժամանակ հաճախ օգտագործվող AI-ի վրա հիմնված deepfake-կեղծիքները, որոնք անցկացվում են «սոցիալական ինժեներիայի» մեթոդներով։ Բացի այդ, ExpertBook P5-ն ունի լրացուցիչ պաշտպանվածության մակարդակ՝ ֆիշինգային էլեկտրոնային նամակներից։

ASUS Business Support աջակցության ծրագիր

ASUS Business Support-ը պարզապես երաշխիք չէ, այն ծառայությունների փաթեթ է, որը ներառում է տեղում վերանորոգում, հատուկ տեխնիկական աջակցություն և հաճախորդների շուրջօրյա աջակցություն:

Սպասարկման ծառայության հուսալի համակարգը երաշխավորում է, որ ExpertBook-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է արագ ստանալ անհատական ​​լուծումներ իրենց տեխնիկական խնդիրների համար, ինչը հատկապես կարևոր է բիզնեսի շարունակական գործունեության համար:

ASUS ExpertBook P5-ն արդեն հասանելի է պատվերների համար: Մանրամասների համար դիմեք ձեր ASUS ներկայացուցչին կամ պաշտոնական դիստրիբյուտորին:

Սպասարկման ծառայության հուսալի համակարգը երաշխավորում է, որ ExpertBook-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է օպերատիվ կերպով ստանալ անհատական ​​լուծումներ իրենց տեխնիկական խնդիրների համար, ինչը հատկապես կարևոր է բիզնեսի շարունակական գործունեության համար:

ASUS ExpertBook P5-ն արդեն հասանելի է պատվերների համար: Մանրամասների համար կարող եք դիմել ձեր ASUS ներկայացուցչին կամ պաշտոնական դիստրիբյուտորին:

¹Copilot+ PC-ի ֆունկցիաները շուտով հասանելի կլինեն: Անվճար թարմացումները կթողարկվեն 2024 թվականի նոյեմբերի վերջին։ Հատուկ ամսաթիվը կախված է սարքից և տարածաշրջանից: Լրացուցիչ մանրամասների համար տե'ս aka.ms/copilotpluspcs կայքը:

²Արտադրության վերաբերյալ հայտարարությունները հիմնված են տեսական արժեքների վրա, եթե այլ բան նշված չէ: Փաստացի արտադրողականությունը կարող է տարբեր լինել իրական պայմաններում:

³Սարքի քաշը կախված է կոնկրետ կոնֆիգուրացիայից:

Հնգամյա աջակցությունը ներառում է OC,BIOS դրայվերների թարմացումներն ու անվտանգության համակարգերը, բայց միայն դրանցով չի սահմանափակվում։ OC և BIOS_ի համար անվտանգության թարմացումները կատարվում են տարին երկու անգամ: