Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին հասցեագրված շնորհավորական ուղերձում նշել է, որ ՀՀ–ն սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը դուրս կգա նոր մակարդակի։
«Շնորհավորում եմ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ։ ՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի հետ ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-ասվում է գրառման մեջ։
Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը բաղկացած է 27 անդամից, իր լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 1-ից։