«Հայաստան» խմբակցության պատգամավորները դատի են տվել կառավարությանն ու ԱԳՆ-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նրանք պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ ԱԳ նախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով պատգամավորներին արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի գործընկերներ, գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաև նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։
Մենք հետևողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարևոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,–ասվում է գրառման մեջ։