6 դեկտեմբերի 2024 - 18:32 AMT
Միրզոյանն ու Սբ Աթոռի քարտուղարը մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներ են քննարկել

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր։

Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներին:

Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ջանքերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը և այն բաց չթողնելու հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։

Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։