7 դեկտեմբերի 2024 - 17:10 AMT
Սուրենավանում մեքենաներ են բախվել․ Կա 7 վիրավոր

Դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21012» մակնիշի, «ՎԱԶ 21021» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Mazda» մակնիշի ավտոմեքենաները և Շալանդ բեռնատարը, հայտնում է Shamshyan.com-ը:

Vթարից անմիջապես հետո նույն վայրում բախվել են նաև «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, «Ford» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։