10 դեկտեմբերի 2024 - 14:49 AMT
ԼՂ–ից տեղահանվածները զբաղվածության ծրագրից օգտվելու համար պետք է դիմեն Միասնական սոցծառայության կենտրոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է դիմել Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության պետաջակցության ծրագրից օգտվելու համար։

Նշվում է, որ դրա համար պետք է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ դիմումը ներկայացնել առցանց։

Կենտրոնը դիտարկում է հայտը, իրականացնում է համադրում գործատուների ներկայացրած թափուր աշխատատեղերի հետ, և, եթե կա աշխատանքի տեղավորման հնարավորություն, ակտիվ իրականցվում են ծրագրեր կամ ուղիղ միջնորդություն։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։