10 դեկտեմբերի 2024 - 15:15 AMT
ԱԻ նախկին նախարարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը Հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ դատապարտվել է 4 տարի 5 ամիս ազատազրկման՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։

Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հայտնում է Aysor.am-ը։

Փիլոյանն Ազգային հերոսի կոչում է ստացել է 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ բանակային կորպուսներից մեկի հրամանատարն էր։ Պատերազմից հետո նա նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարար։

Նախկին պաշտոնյան նաև 3 տարի ժամկետով զրկվել է որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։

Փիլոյանը կալանավորվել 2022 թվականի մարտին՝ կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք է ներկայացվել։ Հոկտեմբերին նա ազատ էր արձակվել 15 միլիոն գրավի դիմաց։