ԵԱՏՄ երկրները կկարողանան ճանաչել միության մյուս անդամների կողմից գրանցված դեղերը: ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինները կկարողանան դա անել առանց արտադրողների մասնակցության։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նման որոշում է նախապատրաստել այդ մարմնի կոլեգիան, հայտնում է «Կոմերսանտը»։
Նորամուծությունը թույլ կտա բարձրացնել այն դեղամիջոցների հասանելիությունը, որոնք նոր շուկաներ հանելը շահավետ չէ արտադրողի համար կամ ցածր գնի, կամ գնորդների սակավության պատճառով։
ՌԴ–ի դեպքում, ավելի հասանելի կդառնան արտասահմանյան արտադրության դեղամիջոցները, որոնք չեն գրանցվում երկրում պատժամիջոցների պատճառով։