10 դեկտեմբերի 2024 - 18:59 AMT
Արաբկիրում պատրաստ է Գլոբբինգի սեփական մաքսային համալիրը

Հայաստանում օնլայն գնումների կտրուկ աճին զուգահեռ ոլորտի առաջատար ընկերություն Գլոբբինգը հայտարարել է սահմանած նոր ռեկորդների մասին՝ ավելի քան 10 մլն առաքված ծանրոց և ավելի քան 1 մլն գրանցված օգտատեր։

Առաքումների այսպիսի ծավալների հետ աճել են նաև աշխատանքային գործընթացների ծավալներն օպերացիոն մասում։

Օնլայն գնումների լավագույն փորձն ապահովելու համար Գլոբբինգը դեռ նախորդ տարի նախաձեռնել է սեփական կարգո տերմինալի ստեղծման աշխատանքները հենց Երևանում։

Այսօր Գլոբբինգի սեփական մաքսային համալիրը իրականություն է․ Արաբկիր համայնքի կենտրոնում պատրաստ են գործարկման ծանրոցների տեսակավորման ու համակարգման ավտոմատացված հոսքագծերը, ինչի շնորհիվ ծանրոցները հաճախորդներին հասնում են շատ ավելի արագ, սահուն ու հարմար ընթացքով։

Գլոբբինգի կողմից գործընթացների այսպիսի արդիականացումը հաճախորդներին ապահովելու է շատ ավելի արագ ու հարմար սպասարկմամբ, ինչը հատկապես կարևոր է նախատոնական ու սև ուրբաթի մեծ զեղչերի շրջանում։

Այսուհետ մաքսային մարմնում գտնվող ծանրոցների կարգավիճակի թարմացումներըր, ծանրոցների՝ պահեստ հանձնման և դուրս բերման աշխատանքները, ինչպես նաև լոքերներ առաքման գործընթացները շատ ավելի արագ են կազմակերպվում։