Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Դեկտեմբերի 12-13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 12–ի ցերեկը սպասվում է +5 աստիճան, լույս 13–ի գիշերը՝ մինչև -3, 14–ի գիշերը՝-6, 15–ի գիշերը՝ -8։