Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հետագա համագործակցության հույս է հայտնել։
Փաշինյանն անդրադարձել է նաև Գյումրիում փրայմերիզի արդյունքներին՝ փորձը հաջոված համարելով։ Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում այն կկիրառվի նաև այլ համայնքներում։
«Վաղը նախնական քվեարկության արդյունքներով Գյումրիի քաղաքապետի ժ/պ կնշանակեմ»,- ասել է վարչապետը։
Մուրադյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2023 թ–ի հունվարին։ Որպես Շիրակի մարզպետ շրջանառվում է Դավթի Առուշանյանի անունը, որը վայր է դրել ՔՊ խմբակցությունում իր պատգամավորական մանդատը։