12 դեկտեմբերի 2024 - 15:07 AMT
Անհետ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամ աջակցությունը

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամ աջակցությունը։ Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։

Սոցիալական աջակցության միջոցառումը երկարաձգվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ներառմամբ։

Որոշումն իրականացնելու համար լրացուցիչ 6․6 մլն դրամ կհատկացվի։ Աջակցությունը տրամադրվելու է 11 անհետ կորածի ընտանիքի: