Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Առաջիկայում կքննարկվի այդ հարցն ու որոշում կունենանք»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։
«Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ պատժվեն»,- նշել է Ավանեսյանը։
«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել էր։ Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ: Սա միակ դեպքը չի եղել այդ կենտրոնում։