Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան եթերում զգուշացրել է, որ զանգվածային գողանում են Viber–ի հաշիվներ։
Նա նշել է, որ կոդը ոչ մեկին չի կարելի տալ, և ոչ միայն Viber–ի, այլև Telegram-ի, WhatsApp-ի։
Փորձագետը նկարագրել է, թե ինչպես է դա տեղի ունենում։
«Հաղորդագրություն է գալիս, իբր List.am-ից, կարող է այլ տեղից էլ գա։ Ասում են՝ 6 նիշանի կոդ կգա, փոխանցեք մեզ։ Իրականում դա Viber–ի վերականգնման կոդն է՝ տալիս եք կեղծ List.am-ին ու ձեր Viber–ը տանում են։ Այդ կոդը ոչ մեկին չի կարելի տալ, դա վերաբերում է նաև Telegram-ին, WhatsApp-ին»,- ասել է Մարտիրոսյանը։