23 դեկտեմբերի 2024 - 15:30 AMT
ԵՏՀ․ ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ ՀՀ–ում, շինաշխատանքների ծավալն աճել է

ԵԱՏՄ-ում 2024-ի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում շինարարական աշխատանքների ծավալն ավելացել է 3.1%-ով՝ աճ է գրանցվել անդամ բոլոր երկրներում։ Այդ մասին հայտել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Հայաստանում ցուցանիշը կազմել է 3.3%։

Ամենաբարձր ցուցանիշը Ղրղզստանում է՝ 31․3%, ամենացածրը՝ Ռուսաստանում՝ 2․2%։

Ղրղզստանին հաջորդում են Ղազախստանը՝ 10․2%, Բելառուսը` 7․8%,

Տվյալները ներկայացված են 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։