23 դեկտեմբերի 2024 - 17:10 AMT
Armenian Airlines-ը Երևան–Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ է գործարկել

Armenian Airlines-ը նոր ուղիղ չվերթ է գործարկել Երևանից դեպի Վոլգոգրադ։ Թռիչքները կլինեն շաբաթական հաճախականությամբ՝ կիրակի օրերին։

Չվերթի տևողությունը 2 ժամ 15 րոպե է՝ հարմարավետ Airbus 321 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար, հայտնում է ընկերությունը։

Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսել է չվերթները՝ սահմանված չվացուցակով

Armenian Airlines-ն այսօր չվերթներ են իրականացնում 8 ուղղությամբ, որից վեցը ՌԴ քաղաքներ։