25 դեկտեմբերի 2024 - 11:11 AMT
Փաշինյանի մոտ քովիդ է ախտորոշվել․ Նա չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քովիդ է ախտորոշվել, նա չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:

Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:

Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,–ասվում է գրառման մեջ։