ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ըստ փաստաբանի` դատավարության ամբողջ ընթացքը միայն վերահաստատել է Արթուր Սոքոյանի անմեղությունը։
«Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այսօրվա դատական նիստով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում հարցաքննվեցին տուժող Դավիթ Լևոնյանը և վկան։ Ուստի շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Սույն դատավարության ամբողջ ընթացքը միայն վերահաստատեց Արթուր Սոքոյանի անմեղությունը»,–ասվում է գրառման մեջ։