Նոյեմբերի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 54 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 66,750 մլն դրամ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 26 դեպքով 26 հարկ վճարող տուգանվել է 58 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
– ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք,
– թռչնաբուծություն և (կամ) ձվի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,
– կացության կազմակերպման, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ու կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․250 մլն դրամ տուգանք,
– կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
– հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 42 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 10.5 մլն դրամ տուգանք,
– մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 15 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․750 մլն դրամ տուգանք,
– շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,
– շինանյութի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,
– շինանյութի արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 26 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.5 մլն դրամ տուգանք,
– պահածոների արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 25 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.250 մլն դրամ տուգանք,
– սուրճի և թեյի արտադրության, հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 23 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5․750 մլն դրամ տուգանք,
– տնտեսական ապրանքների խանութում ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
– այլ ոլորտներում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 36 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 9 մլն դրամ տուգանք։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները: