Հանրապետության տարածքում շարունակվում են ձյան մաքրման և ճանապարհի մշակման աշխատանքները, հայտնում է Ճանապարհների դեպարտամենտ հիմնադրամը։
Մասնավորապես նման աշխատանքներ են կատարվում Գուգարքի տարածաշրջանի Վանաձոր-Դիլիջան (Մ-8) ճանապարհին, Մ-1, Երևան-Գյումրի, 104-րդ կմ–ում Ճանապարհը մշակված է աղ-ավազի խառնուրդով։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թումանյանի, Գուգարքի, Ճամբարակի, Թալինի, Վայքի, Գորիսի, Տավուշի, Մարտունիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն էր տեղում,
Արագածից տարածաշրջանում բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածից մինչեւ Ծիլքար ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Վարդենյաց, Սարավանի լեռնանցքները և Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի, Արտաշատի, Եղեգնաձորի, Աբովյանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10-50 մետր:
Բաղրամյանի, Տաշիրի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: