2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմերիզ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն info@civilcontract.am էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,–գրել է նա։
Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի կայացած նախնական ընտրությունների` փրայմերիզի արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը։ Նա ստացել է 253 ձայն։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ, միջազգային տերմինով ասած՝ փրայմերիզ: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել էր 7 թեկնածու։