28 դեկտեմբերի 2024 - 14:57 AMT
Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում հանդիպում են Անդրանիկ Քոչարյանի հետ

Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում հանդիպում են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն է ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Մասնակցում է նաև խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, հայտնում է «Ազատությունը»։

Հանդիպման պայմանավորվածությունը դեկտեմբերի 27–ին է ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։

Քոչարյանը հրաժարվում էր բոլորին ընդունել՝ առաջարկելով, որ չորս հոգի գնա հանդիպման։ Անհետ կորածների հարազատների համար պայմանն անընդունելի էր, նրանք մնացին փողոցում այնքան, մինչև նրանց հետ հանդիպեց Ալեն Սիմոնյանը։

Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի Արցախյան պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։