Հունվարի 8-ին Հայաստան կժամանի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից, տեղեկացնում է Factor.am-ը։
Մանրամասներ չեն հայտնել, թե այցի շրջանակներում ՀՀ որ պաշտոնյանների հետ են հանդիպումներ նախատեսվում։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Ալի Աքբար Ահմադիանը մտադիր է քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր քննարկել գործընկերների հետ։