9 հունվարի 2025 - 13:37 AMT
Երևանի մանկապարտեզներ մատակարարված մոտ 4 տ անորակ հավի միս է ոչնչացվել. Վերահսկողությունը խստացվել է

Երևանի քաղաքապետարանը խստացրել է մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վերահսկողությունը։ Ամիսներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները խորությամբ ուսումնասիրվել են, որից հետո մոտ 4 տոննա հավի միս է ոչնչացվել, հայտնում է քաղաքապետարանը։

3817.4 կգ թռչնամիսն ամբողջությամբ տեղափոխվել է աղբավայր, որտեղ ծանր տեխնիկայի միջոցով ամբողջականությունը խախտելուց հետո թաղվել է և ծածկվել հողաշերտով: