Իրանը 800 կմ շառավիղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի երկինքը։ Այդ մասին գրել է Islamic World News-ը։
Ռադարը տեղադրվել է Գիլանի նահանգի բարձրավանդակում՝ երկրի հյուսիսային օդային տարածքը դիտարկելու համար։ Այն միացվել է Իրանի հակաօդային պաշտպանության ցանցին, հայտնում է Արմենպրեսը։
Նշվում է, որ Գիլանում ռադարի տեղադրվելուց հետո Հայաստանի, Ադրբեջանի, արևելյան Թուրքիայի զգալի մասի, Վրաստանի մեծ մասի, արևմտյան Թուրքմենստանի, Ղազախստանի հարավ-արևմտյան մասի և Կասպից ծովի օդային ամբողջ տարածքը կգտնվի Իրանի ՀՕՊ վերահսկողության ներքո: