Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին։
Ստրասբուրգ մեկնող պատվիրակությունը կգլխավորի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Պատվիրակության անդամներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը , Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նստաշրջանը կանցնի հունվարի 26-31-ը։