Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
ՔՊ Վարչության հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ՝ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: