Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը հրամանագիր է ստորագրել։
Նա դեսպան է նշանակվել ՀՀ վարչապետի առաջարկով։ Նրա նստավայրը կլինի Ժնևում։
Հասմիկ Տոլմաջյանը 2018–ից ՀՀ դեսպանն էր Ֆրանսիայում, 2020-ից՝ համատեղության կարգով նաև Մոնակոյի Իշխանությունում։ 2024–ի հոկտեմբերի 25-ից Տոլմաջյանը զբաղեցնում էր Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը։