Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ անհամբեր սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։
Նա նշել է, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների դրական դինամիկան:
«Ես ԵՄ հանձնառությունն եմ հայտնել ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում ՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և կայունություն: Անհամբեր սպասում եմ առաջիկայում վարչապետ Փաշինյանի հետ անձնական հանդիպման»,- ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ՝ շնորհավորելով նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթելով, ինչպես նաև գոհունակություն արտահայտելով Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ: Կոշտայի հարցին ի պատասխան Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից: