Հունվարի 15-ին ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր, հայտնում են նախարարությունից։
Դեսպանը կանչվել է ԱԳՆ հունվարի 12-ին ՌԴ համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին «արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
«Շաբաթվա լուրերի» եթերում հաղորդման հեղինակ Դմիտրի Կիսելյովը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման «անհրաժեշտության մասին»։