Կարսում մեկնարկում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Հունվարի 15–ին «Ձմեռային զորավարժություններ-2025» համատեղ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի, տեղի է ունեցել դրոշների փոխանակման արարողությունը, հայտնում է APA-ն։
Ըստ զորավարժությունների պլանի՝ զինծառայողները ձնառատ և ցրտաշունչ եղանակային պայմաններում տարբեր մարտական պատրաստության առաջադրանքներ կկատարեն բնակելի և բարդ անցանելիության տեղանքում։