16 հունվարի 2025 - 12:47 AMT
Զուրաբիշվիլին պատմական քայլ է անվանել ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերության հաստատումը

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատմական քայլ է անվանել ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերության հաստատումը։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։

Նա նշել է, որ այն ուղղված է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը։

«Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, հենց որ նոր ընտրություններն ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,- գրել է նա։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։

Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։