Կառավարությունը որոշում է ընդունել վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունը կանցկացնի 2025 թվականի մարտի 31-ին՝ տարվա առաջին ընտրական օրը:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ արդեն երկրորդ համայնքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները գնահատվել են դրական:
«Այս համատեքստում՝ ժողովրդավարական ևս մեկ շատ կարևոր ինստիտուտ է կայանում Հայաստանում։ Հետևաբար, նախնական ընտրություններում Փարաքարի հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այսինքն՝ այստեղ, ըստ էության, ամեն ինչ բաց, պարզ և թափանցիկ է»,- ընդգծել է վարչապետը:
Փարաքարի փրայմերիզի արդյունքներով հաղթել է Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը երկու ամիս առաջ հրաժարական էր տվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է8, որ փրայմeրիզի հաղթողը կնշանակվի մարզպետի կողմից՝ որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Գյուլնազարյանը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 18-ին՝ կրիմինալ միջադեպի հետ կապված: Նշվել է, որ նա հայտնվել էր սպանության դեպքի վայրում Երևանում և ստացել էր ոտքի վնասվածք: