17 հունվարի 2025 - 10:43 AMT
Մխիթարյան. Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջում հանդես է եկել կոչով՝ պահանջելով ազատ արձակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին։

«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է Մխիթարյանը՝ դիմելով միջազգային կազմակերպություններին։

Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը հունվարի 16–ին տարածած իր ուղերձում հայտարարել է, որ ոչ մի ցուցմունք չի տվել և որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են։ Նա նաև պնդել է իր անմեղությունն ու պահանջել դադարեցնել իր և մյուս հայերի նկատմամբ կիրառվող «քաղաքականացված գործը»։

Վարդանյանի գործով դատական նիստը նախատեսված է սկսել հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, Բաքվի դատարանում։