17 հունվարի 2025 - 13:55 AMT
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Կրեմլը, իր հերթին, նշել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Փաշինյանը պարզաբանել է իրավիճակը, կապված ԵՄ հետ հարաբերություններին առնչվող Երևանի վերջին քայլերի հետ։ ՌԴ ղեկավարը համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ է տվել»,–ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։