Ադրբեջանն ու Վրաստանը պատրաստվում են ստորագրել հուշագիր՝ տրանսպորտային միջանցքի ոլորտում գործակցության վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու զարգացմանը, որի թողունակությունն աճել է 1 մլն-ից մինչև 5 մլն տոննա։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտնել է այդ մասին երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նստաշրջանի ընթացքում, հայտնում է APA-ն։
«Բաքվի միջազգային առևտրային նավահանգիստը, որը Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստներից մեկն է, առանցքային դեր է խաղում Միջին միջանցքում։ Ներկայումս ընթանում են աշխատանքներ նավահանգստի տարողունակությունը 15-ից 25 միլիոն տոննա բարձրացնելու ուղղությամբ։ Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգիստներն էլ կարևոր դերակատարներ են այս միջանցքում։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր համապատասխան կառույցները կստորագրեն հուշագիր տրանսպորտային միջանցքի ոլորտում համագործակցության մասին։ Սա ամրապնդում է Ադրբեջանի և Վրաստանի դերը որպես կարևոր տարանցիկ հանգույցներ միջազգային առևտրի մեջ», - նշել է վարչապետը։