17 հունվարի 2025 - 15:08 AMT
Ռուս դիվանագետներին վտարել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանից

Մի քանի ռուս դիվանագետներ ձերբակալվել են բրիտանական խորհրդարանի շենքում, երբ էքսկուրսիայի ժամանակ նրանք առանձնացել են ընդհանուր խմբից և հայտնվել Լորդերի պալատում։ Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին Բրիտանիայում նշվող Սուրբ Ծննդյան նախօրեին։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Guardian-ը։

Ըստ աղբյուրի՝ խորհրդարանի անվտանգության աշխատակիցները անմիջապես դիվանագետներին դուրս են բերել պալատից՝ հայտարարելով, որ այնտեղ էքսկուրսիաներ չեն կազմակերպվում: Դիվանագետներին այս իրավիճակում բացատրություն չի տրամադրվել, գրում է Factor.am-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը միջադեպը շատ լուրջ է ընդունել: BBC-ն նշում է, որ խորհրդարանի երկու պալատների անդամներին ուղարկվել է զգուշացում՝ հորդորելով զերծ մնալ ռուս դիվանագետներին ներս հրավիրելուց:

Հրապարակման հեղինակների կարծիքով՝ մնում է անհասկանալի, թե արդյոք ռուս դիվանագետների ներկայությունը եղել է որևէ պաշտոնական կազմակերպված միջոցառման շրջանակում, թե նրանք պարզապես ձեռք են բերել տոմսեր՝ որպես սովորական այցելուներ:

Ռուսական պետության ներկայացուցիչները դեռևս 2022 թվականի մարտից պերսոնա նոն գրատա են հայտարարվել Մեծ Բրիտանիայում: Այդ մասին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ռուսաստանի դեսպանին: