Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 18–ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան՝ քննարկելու կարևոր միջազգային հարցեր։ Այդ տեղեկությունը հրապարակվել է թուրքական մամուլում, հայտնում է APA-ն։
Ակնկալվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպում կունենա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հիմնական թեմաները ներառում են ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացը, ինչպես նաև Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի իրավիճակը։
Այցի շրջանակներում նախատեսված է նաև Հաքան Ֆիդանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։