17 հունվարի 2025 - 16:40 AMT
Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Վայոց ձոր

Հունվարի 17–ին ՀՀ–ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Վայոց ձորի մարզ՝ քննարկելու համագործակցության կարևոր հարցեր։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Նա ևս այդ դեսպանների թվում է։

«Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ՝ համագործակցություն ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ, Հայաստանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն, աջակցություն ԵՄ դիտորդական առաքելությանը»,-ասվում է գրառման մեջ։