17 հունվարի 2025 - 17:00 AMT
Starship–ը պայթել է փորձնական թռիչքի ժամանակ

Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship հրթիռի յոթերորդ փորձարկումն ավարտվել է պայթյունով։ Փորձարկումները կատարվել են Տեխասում, հրթիռի արձակումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 03:38-ին։ Ութ րոպե անց կապը հրթիռի հետ կոել է, և այն պայթել է։

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ նախնական տվյալները վկայում են, որ վթարի պատճառը, հնարավոր է, վառելիքի արտահոսքն է եղել, հայտնում է Meduza–ն։

FlightRadar24-ը, որը հետևում է օդային երթևեկությանը, հայտնել է, որ Մեքսիկական ծոցում գտնված տասնյակ ինքնաթիռներ ստիպված են եղել փոխել իրենց ուղիները, որպեսզի խուսափեն բեկորների հետ բախումից։

Starship նախագծվել է մարդկանց և բեռների մերձերկրյա ուղեծիր, ինչպես նաև Լուսին և Մարս փոխադրելու համար։ Իլոն Մասկի ծրագրով՝ հրթիռը դեպի Մարս ուղարկելու նախագիծը նախատեսված է 2026 թվականին։

Photo. AP