21 մայիսի 2009 - 18:42 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը մասնակցելու է աշխարհի թիմային առաջնությանը
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը մասնակցելու է կանանց շարքում աշխարհի թիմային առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-12-ը Նինգբո քաղաքում (Չինաստան): Մրցաշարին մասնակցելու են նաեւ Վրաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Լեհաստանի, Չինաստանի, ինչպես նաեւ աշխարհամասային առաջնությունների (Ասիա, Ամերիկա, Աֆրիկա) հավաքականները: Այդ մասին հայտնել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայում ՖԻԴԵ (Աթենք) քարտուղարությունից: