Հրապարակվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը, այն տեղադրված է Genetic Production-ի յութուբյան ալիքում:
Գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։ Մարջան Ավետիսյանը մարմնավորել է նրա մոր կերպարը։ Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։
Մարտի 5–ից ֆիլմը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում: